Արևածաղկի սերմերը բազմաթիվ վիտամինների աղբյուր են
ԼԱՅՖԱրևածաղկի սերմերում և կան շատ օգտակար նյութեր, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի քանակության իջեցմանը:

Եվրոպացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են մոտ 30 տեսակ ընկույզներ և սերմեր, որպեսզի պարզեն, թե ամենաշատ օգտակար նյութերը որ պտուղներում են: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քունջութի սերմիկները ամենաօգտակարն են մարդու համար, երկրորդ տեղում են ոչ պակաս հայտնի արախիսի հատիկները և արևածաղկի սերմերը, ամենավերջին տեղում են, որքան էլ զարմանալի է, բրազիլական և հունական ընկույզները:

Արևածաղկի սերմերի մեջ առկա է նաև վիտամին B, որը լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը, և վիտամին D: Արևածաղկի սերմերում կան մեծ քանակության ամինաթթուներ, սպիտակուցներ, մագնեզիում, յոդ, ֆտոր, կալիում:

Չբոված սերմերում կան ավելի շատ վիտամիններ, քան նրանցում, որոնք ենթարկվել են ջերմային ազդեցության: Ինչ վերաբերում է դրանց վնասակար ազդեցությանը, ապա բոված սերմերն իրոք մեծ կալորիականություն ունեն, հետևաբար մեծ քանակության կամ ամենօրյա օգտագործման դեպքում ավելորդ քաշ կուտակելու ռիսկը մեծանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



