Թիվ 26 երթուղու ավտոբուսում դրամապանակ գողացած տղամադը կամավոր ներկայացել է ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարո Մ.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 8.30-ին, Գայի պողոտայում, թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, ուսանողական տոմս և բանալիներ:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1998 թ. ծնված Սիրանուշ Չ.-ին, որը հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



