Ողբերգական դեպք Երևանում․ Դամասկոսից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդը 8-րդ հարկից ցած է նետվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 5 Ա շենքի մոտ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի բնակիչ 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամն էր, ով 8-րդ հարկից ցած է նետվել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանությանն ականատես է եղել մահացածի եղբայրը։
Փաստի առթիվ ավագ քննիչ Մ․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մահացածի մայրը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ հայրը՝ Դամասկոսում։
Մանրամասն՝ shamshyan.com կայքում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



