ՄԱԿ ԱԽ-ն Հալեպի հարցով բանաձևի նախագիծ է համաձայնեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնեցրել են Հալեպում դիտորդների ներկայության վերաբերյալ բանաձևի նախագծի փոխզիջումային տարբերակ, որի շուրջ քվեարկությունը կկայանա երկուշաբթի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալ Չուրկինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Փոխզիջումային տարբերակը համաձայնեցվել է խորհրդակցությունների արդյունքում, որոնք տևել են ավելի քան 3 ժամ։
Քիչ առաջ Ռուսաստանն իր բանաձևի նախագիծն էր ներկայացրել, որը վերաբերվում էր Հալեպից խաղաղ բնակիչների տարհանմանը։ Այդ փաստաթուղթը դիտարկման էր ներկայացվել որպես այլընտրանք Ֆրանսիայի կողմից առաջարկված նախագծին, որի ընդունմանը Ռուսաստանը խոստացել էր չաջակցել։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



