Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության գրասենյակների վրա հարձակման կասկածյալներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի անվտանգության ծառայությունները կիրակի 9 մարդու են ձերբակալել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումներին մասնակցելու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից այսօր ավելի վաղ հայտնել էին, որ իրենց 20 ներկայացուցչությունները, այդ թվում` Ստամբուլում, հարձակումների էին ենթարկվել անհայտ անձանց կողմից: Հարձակվողներն այրել և ավերել են կուսակցությանը պատկանող մի շարք կառույցներ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` ձերբակալված անձինք կարող է ներգրավված լինեն ստամբուլյան հարձակումների իրականացմանը:
ԺԴԿ-ի գրասենյակների հարձակմանը նախորդել էր Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 13 զինծառայող էր զոհվել, ևս 55-ը վիրավորվել էին: Անկարան ահաբեկչության համար մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:



