Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Սիրիայում տեղի ունեցող վայրագություններին. իսրայելցի ցեղասպանագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի նահատակներին ու հերոսներին նվիրված հուշահամալիրի նախագահ Անվեր Շալևը կոչ է արել միջազգային կազմակերպություններ հիմնել, որոնց նպատակը կլինի «մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխումը»:
«Համաշխարհային առաջնորդները և միջազգային հանրությունը պետք է Սիրիայում իրականացնեն այն սկզբունքները, որոնք գործի էին դրել Երկրորդ աշխարհամարտից հետո», - The Jerusalem Post-ի հաղորդմամբ` ասել է իսրայելցի մասնագետը:
«Վերջին օրերին և շաբաթներին ողջ աշխարհն ականատեսը եղավ Սիրիայում կոտորածների վերսկսմանը», - ասել է գիտնականը` խոր մտահոգություն հայտնելով մարդկանց կոտորածի տեսարանների առթիվ:
Նա շեշտել է այս պահին միջազգային հանրության կողմից նախաձեռնվելիք քայլերի կարևորությունը, ինչպես Հոլոքոստից հետո, օրինակ` միջազգային կազմակերպությունների հիմնումը` մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու նպատակով:
Նա հավելել է, որ միջազգային ուժերը պետք է ջանք չխնայեն սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:



