Հալեպի միջնաբերդը կրկին բաց է խաղաղ բնակիչների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ բնակիչները կրկին կարող են այցելել Հալեպի միջնաբերդի պատմական համալիր՝ հայտնում է RIA Novosti-ն։
Դա հնարավոր է դարձել հարակից թաղամասերն ահաբեկիչներից լիովին ազատագրելուց և ճանապարհները մաքրելուց հետո։ Նշենք, որ միջնաբերդը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։
Միջնաբերդը կառավարական զորքերի կողմից ազատագրվել էր 2013 թվականին, սակայն քանի դեռ քաղաքում ընթանում էին մարտական գործողություններ, միջնաբերդում հայտնվել կարելի էր միայն գաղտնի թունելով, որն այնտեղ էր տանում հին քաղաքի հարավային մասից։
Միջնաբերդի ազատագրումից հետո գրոհայինները պարբերաբար թունելներ են փորել՝ փորձելով կրկին զավթել այն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



