Ամերիկացի հոգևորականը վարորդական իրավունքի համար լուսանկարվել է այծի եղջյուրներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի հեթանոս քահանա Ֆելան Մունսոնգն, անկախ նրանից, թե ինչ հագուստ է կրում, չի բաժանվում այծի զույգ եղջյուրներից, որոնք մշտապես իր հետ են:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Մեն նահանգի ավաններից մեկում բնակվող քահանան իր սիրելի եղջյուրները գլխից չի հանում անգամ լողանալիս և քնելիս:
Առաջին անգամ նա եղջյուրները փորձարկել է 2009-ին` Հեթանոսների խմբի հավաքի ժամանակ: Խմբի անդամներից մեկն, ում այծը վերջերս էր սատկել, առաջարկել էր եղջյուրները նվիրել նրան, ով կցանկանա: Մունսոնգից բացի ոչ ոք չցանկացավ, և քահանան այդ օրվանից այծի եղջյուրները կրում է որպես իր հաջողության նշան:
56-ամյա քահանան օգոստոսին դիմել էր վարորդական իրավունք ստանալու համար, սակայն տրանսպորտային վարչությունից մերժել էին նրան իրավունք տրամադրել քանի դեռ նա չի հանել իր եղջյուրները:
Մի քանի ամիս տևած վիճարկումներից և տարբեր պետական կառույցների դիմելուց հետո ամերիկացուն թույլ են տվել կրել իր «հոգևոր ալեհավաքները» և վարորդական իրավունք է ստացել:





