Ռամզան Կադիրովն անձամբ ղեկավարել է գրոհայինների ոչնչացման գործողությունը Գրոզնիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ոստիկանների վրա հարձակում իրականացրած գրոհայինների խումբն ամբողջությամբ ոչնչացվել է: Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով անձամբ տեղում ղեկավարել է հատուկ գործողությունը:
Life.ru-ի հաղորդմամբ` ուժայիններին հաջողվել է արգելափակել գրոհայիններին Գրոզնիի ծայրամասում:
Ռամզան Կադիրովի խոսքերով` ահաբեկիչների դիակների հետ հայտնաբերվել և առգրավվել է զենք, որը նրանք առևանգել են սպանված ոստիկաններից:
Այսպիսով, ոչնչացված գրոհայինների ընդհանուր թիվը կազմել է ութ մարդ: Եվս չորս ենթադրյալ հանցագործ վնասվածքներ է ստացել և ձերբակալվել: Ներկա պահի դրությամբ նրանք գտնվում են հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Գրոզնիում հանցագործները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, իսկ կալանավորման փորձի ժամանակ կրակ են բացել և ավտոմեքենայով վրաերթի ենթարկել ճանապարհապարեկային ծառայության աշխատակցին: Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, և հանցագործները ոչնչացվել են:



