Գրոզնիում փոխհրաձգությունից հետո ԻՊ 5 գրոհային է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրոհայինները, որոնք ձերբակալվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում, կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ. այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Ձերբակալված հինգ գրոհայիններն ավելի վաղ լքել են իրենց մշտական բնակության վայրերն ու միացել ԻՊ-ին: Այս մասին ТАСС-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին հանցագործները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, իսկ կալանավորման փորձի ժամանակ կրակ են բացել և ավտոմեքենայով վրաերթի ենթարկել ճանապարհապարեկային ծառայության աշխատակցին: Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, և հանցագործները ոչնչացվել են:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը նշել է, որ «ոստիկանության աշխատակիցների գրագետ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից բնակիչների շրջանում»:



