Փրկարարներին հաջողվել է փրկել Էլբրուսի վրա մնացած լեռնագնացին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարներին հաջողվել է հասնել Էլբրուս լեռան վրա տուժած լեռնագնացին,ով գիշերն անցկացրել է լեռան թամբին: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Արտակարգ իրավիճակների նախարարության որոնողական-փրկարարական ջոկատը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին փրկարարներին հաջողվել է գտնել լեռնագնացին, ով նախօրեին օգնություն է խնդրել Էլբրուսի թամբից (բարձրությունը ծովի մակարդակից` մոտ 5,3 հազար մետր): Նա ողջ է, սակայն դեռ վաղ է խոսել նրա վնասվածքների բնույթի մասին: Ներկա պահի դրությամբ լեռնագնացը տեղափոխվում է Տերսկոլ գյուղ», - պատմել է ջոկատի ներկայացուցիչը:
Նշվում է, որ լեռնագնացը լեռան վրա է եղել իր ընկերոջ հետ, որին հաջողվել է ինքնուրույն իջնել լեռից և հայտնել առաջին լեռնագնացի վնասվածքների մասին: Նրա խոսքերով` տուժածի ոտքերը ցրտահարված են եղել, և ինքը նրան թողել է հյուղակում:



