Ֆրանսիացիները նշել են, թե ում են տեսնում երկրի հաջորդ նախագահի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացիների վելի քան 50 տոկոսը կարծում է, որ երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կհաղթի 2017-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որն իրականացրել է Ifop ընկերությունը Jornal du Dimanche պարբերականի պատվերով։
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 55 տոկոսը համարում է, որ նախագահական ընտրություններում հաղթանակը բաժին կհասնի Ֆիյոնին, բայց միայն 28 տոկոսն է ցանկանում, որ հենց նա հաղթի։ Հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ Ֆիյոնն ունակ է երկրում բարեփոխումներ իրականացնել, 46 տոկոսը կարծում է, որ նա կկատարի իր նախընտրական խոստումները։
Միաժամանակ հարցվածների ընդամենը 28 տոկոսի կարծիքով Ֆիյոնը հասկանում է հասարակա քաղաքացիների խնդիրները, իսկ 62 տոկոսին անհանգստացնում է նրա ծրագիրը։
Հարցմանը մասնակցել է 987 մարդ, այն անցկացվել է առցանց, դեկտեմբերի 14-16-ին։ Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու երկու փուլով, 2017-ի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման BVA կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով երկրորդ փուլ կանցնեն Լը Պենը Ֆրանսուա Ֆիյոնը։ Միաժամանակ, Ֆիյոնն ունի զգալի առավելություն։



