Արսենալը շարունակում է ջանք չխնայել Իսկոյին ձեռք բերելու համար
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալը» շարունակում է տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում պահել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին:
Անգլիական ակումբը վերջին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում փորձել է ձեռք բերել իսպանացուն:
«Daily Express»-ը հայտնում է, որ «զինագործներն» այս ձմեռ պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 20 միլիոն եվրո: Պարբերականը հաղորդում է նաև, որ «արքայական» ակումբը պատրաստ է Իսկոյից հրաժարվել 30 միլիոն եվրոյի դիմաց:
Իսկոն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 12 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



