Սիրիայի իշխանությունները ներկայացրել են գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի իշխանությունները Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչներին են փոխանցել գրոհայինների կողմից քիմիական իպրիտ նյութի կիրառման ապացույցներ: Այդ մասին կիրակի հայտնել է քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի իրագործման հարցերով Սիրիայի պետական մարմնի ներկայացուցիչ Սամեր Աբասը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ներկայացրել ենք առաքելությանը բոլոր փաստաթղթերը, դրանք ստուգվել են և ընդունվել: Առաքելությունը ևս մեկ անգամ կժամանի Սիրիա փորձանմուշներ վերցնելու համար, որոնք հետագայում կստուգվեն»,- ասել է նա: Խոսքը 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Հալեպի շրջանի բնակավայրերից մեկում իպրիտով զինված արկի կիրառման մասինՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների կողմից հավաքված ապացույցների մասին է:
Հաղորդվում է, որ առաքելությունն աշխատել է դեկտեմբերի 12-ից Դամասկոսում սիրիական իշխանությունների պաշտոնական դիմումով: Դրա կազմում է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Սլովակիայից և Սլովենիայից ութ փորձագետ:



