Թբիլիսիում պահանջում են փրկել լարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում այսօր կայացել է «Փրկեք լարին» ակցիան՝ ընդդեմ ազգային արժույթի արժեզրկման: «Աջակցիր Վրաստանին, պաշտպանիր ազատությունը» ՀԿ ակտիվիստները եւ մայրաքաղաքի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի առաջ, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Նրանք բողոքում էին լարիի կտրուկ արժեզրկման դեմ եւ դրա պատասխանատվությունը դնում երկրի իշխանությունների վրա: Կառավարության շենքի առաջ ցուցարարները տոնածառ են դրել եւ զարդարել այն դոլարներով, որոնց վրա իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկարն է եղել:ժ
Ցուցարարները իշխանություններից պահանջել են փոխել տնտեսական կուրսը եւ չեղարկել հարկերի բարձրացման մասին որոշումը:
Նշենք, որ լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է նվազել եւ այս հանգստյան օրերին արդեն հասել է պատմական մինիմումի՝ 2,6837 GEL/$1:



