Չինաստանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կարող է առեւտրային պատերազմներ սադրել երկրների միջեւ, համարում է Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաօն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե առեւտրային պատերազմներ սկսվեն՝ Չինաստանը պատասխան քայլերի կդիմի, որոնց հետեւանքով ԱՄՆ-ում աշխատատեղերը կկրճատվեն։ Սակայն մենք չենք ուզում, որ դա տ եղի ունենա, չէ՞ որ դա երկու կողմերին էլ վնաս կհասցնի»,- ասել է չինովնիկը։ Առեւտրային պատերազմների տեւողությունը, նրա կարծիքով, մեկ տարին չի գերազանցի։ Գուանյաոն հավելել է, որ հույս ունի, որ երկրների միջեւ կամրապնդվի գործընկերությունը, որը «աստիճանաբար զարգանում էր» 1972-ից, երբ Ռիչարդ Նիքսոնը մայրցամաքային Չինաստան է այցելել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



