Վարշավայում ցուցարարները բողոքում են Սեյմում լրագրողների աշխատանքը սահմանափակող կանոնների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎարշավայում ցուցարարները փակել են Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի մի շարք մուտքեր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP-ն, ցուցարարները բողոքում են երկրի խորհրդարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն ուղղված կանոնների դեմ:
Ցույցերը հիմնականում կազմակերպվել են Ժողովրդավարության պաշտպանության կոմիտե (KOD) հասարակական շարժման կողմից: Ցույցի ընթացքում ելույթ է ունեցել երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ռադոսլավ Սիկորսկին, ով մեղադրել է իշխող Օրենք և արդարություն (PiS) կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկուն՝ նշելով, որ վերջինս երկիրը տանում է սխալ ուղղությամբ:
Ցուցարարները մի քանի ժամ շարունակ արգելափակում էին պատգամավորների մուտքն ու ելքը Սեյմ` մինչև ոստիկանության միջամտությունը: Եվս մեկ ցույց նախատեսվում է կազմակերպել Լեհաստանի նախագահի նստավայրի առաջ:



