Մեկնարկել է ՀԱԿ-ի երկրորդ համագումարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱԿ-ի համագումարին մասնակցում է նաև «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։
Համագումարի ընթացքում տեղի կունենա կուսակցության առաջնորդի և վարչության անդամների ընտրություն։ ՀԱԿ-ն արդեն հրապարակել է կուսակցության նախագահի և վարչության անդամների թեկնածուների անունները: Կուսակցության նախագահի միակ թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով դեռևս չի ժամանել։ Համագումարի ընթացքում նախատեսված է նաև կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



