Ստամբուլի ահաբեկչության հեղինակ մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայրից վերցված նմուշների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն պայթեցրած մահապարտներից մեկը Թուրքիայի քաղաքացի, 20-ամյա Բուրաք Յավուզն է:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Երկրորդ պայթյունը մահապարտն իրականացրել է ինքն իրեն պայթեցնելով: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155 մարդ:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



