Հակոբ Հակոբյանի՝ 100 միլիոն դրամը գերազանցող շահաբաժինը. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախորդ տարի ավելի քան 100 միլիոն դրամի շահաբաժին է ունեցել: Ինչպես կարդում ենք պատգամավորի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրում՝ Հակոբյանի շահաբաժինը կազմել է 103 միլիոն 181 հազար դրամ: Բացի շահաբաժինը, պատգամավորն ունեցել է ևս 8 միլիոն դրամի եկամուտ, ինչը իր տարեկան աշխատավարձն է:
Հակոբ Հակոբյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին և ավարտին էականորեն տարբերվել են միմյանցից: Եթե տարեսկզբին նա ունեցել է 26 միլիոն 700 հազար դրամ և 132 հազար ԱՄՆ դոլար, ապա արդեն տարեվերջին՝ 28 միլիոն 175 հազար դրամ և 15 հազար 150 ԱՄՆ դոլար: Ինչպես տեսնում եք նրա դրամական միջոցները ավելի քան 100 հազար ամերիկյան դոլարով նվազել են, սակայն պատգամավորի հայտարարագրում նշանակալի գույք գնելու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա ինը հողամաս, մեկ առանձնատուն, երեք կիսակառույց շինություն և և երեք հողին ամրակայված այլ անշարժ գույք ունի: Հակոբյանը «MERCEDES–BENZ E300 D» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



