Ռայան Ռեյնոլդսը աստղ Է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսը, որը հայտնի Է «Դեդփուլ» եւ «Կանաչ լապտեր» ֆիլմերից, անվանական աստղ Է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Eonline ինտերնետ-հրատարակությունը:
Ռեյնոլդը աստղի բացման արարողությանը հայտնվել Է իր կնոջ՝ դերասանուհի Բլեյք Լայվլի եւ երկու երեխաների հետ:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կնոջս՝ Բլեյքին, որն ինձ համար ամեն ինչ Է: Դու այն լավագույնն ես, ինչ ես ունեմ»,-հայտարարել Է դերասանը:
Ռայան Ռեյնոլդսը, որն իր կարիերան սկսել Է հեռուստատեսությունում, 2000-ական թվականներին հռչակ Է ձեռք բերել «Երեկույթների արքան» կատակերգությունում խաղացած դերով: Նա նաեւ խաղացել Է «Բլեյդ 3. Երրորդություն», «Հաղթաթղթի մեկանոցներ», «Ողջ-ողջ թաղվածը», «Առաջարկություն» եւ Զբոսանք Միսսիսիպիով» ժապավեններում:



