ՄԱԿ-ը կփորձի անօդաչուներ օգտագործել հումանիտար նպատակներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ը, որն արդեն երեք տարի խաղաղապահ գործողություններում անօդաչու թռչող ապարատներ Է կիրառում տեղանքի հետախուզման համար, շուտով կարող Է սկսել դրանք օգտագործել հումանիտար նպատակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին լիարժեք դաշտային փորձարկումները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կսկսի անցկացնել Մալավիում 2017 թվականի ապրիլին, որտեղ դրա համար հատուկ օդային միջանցք Է ստեղծվում: Փորձարկումներում կներգրավվեն մասնավոր հատվածի ընկերություններ եւ բուհեր:
Անօդաչու թռչող ապարատները կկիրառվեն տեսա- եւ լուսանկարահանումների համար աղետի գոտիներում մարդասիրական գործողությունների նախապատրաստման շրջանակներում: Ենթադրվում Է, որ դրանք կտեղափոխեն ոչ մեծ բեռներ, այդ թվում՝ դեղորայք, պատվաստանյութեր, ինչպես նաեւ արյան նմուշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



