Բունդեսթագի փոխնախագահը հորդորել է ԵՄ-ին դադարեցնել ֆինանսական օգնությունը Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Քրսիտոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Յոհաննես Զինգհամերը հորդորել է Եվրամիությանը դադարեցնել Թուրքիային ժողովրդավարացման նպատակով տրամադրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Զինգհամերը նշել է, որ ժողովրդավարացման գործընթացը Թուրքիայում վերջին շրջանում առաջընթաց չի ապրում, հետևաբար գումար տրամադրելն այս պահին նպատակահարմար չէ: Պատգամավորը դեմ է արտահայտվել նաև Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության շուրջ բանակցությունները չշարունակելուն:
2007-ից 2014 թվականների ընթացքում Թուրքիան ԵՄ-ից ստացել է 5 միլիարդ 400 միլիոն եվրոյի օժանդակություն, որից 1 միլիարդը տրամադրել էր Գերմանիան: Նախատեսվում է մինչև 2020 թվականը Թուրքիային տրամադրել ևս 4 միլիարդ 45 միլիոն եվրո:



