Գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժեր են գրանցվել, գյուղացու համար շահեկան պայմաններ են ստեղծվել. փոխնախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2014 թվականի բյուջեի կատարողականին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարեց, թե գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր:
«Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993 միլիարդ դրամ: Ցանքատարածությունների մակարդակը 2014-ին 2013-ի համեմատ գերազանցեց շուրջ 15 հազար հեկտարով»,- ասաց նա և հավելեց, թե սերմարտադրության զարգացման ծրագրի շահարկման միջոցով գյուղացու համար շահեկան պայմաններ են ստեղծվել:
«Նախկինում գյուղացին չէր ցանում, որովհետև շահեկան չէր. ցանք, ծախսեր, տակը ոչինչ չէր մնում, հատկապես՝ նախալեռնային գոտիներում, այսօր շահեկան իրավիճակ է»,- ասաց նա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



