Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է արդեն 5-րդ անգամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը 7 ամսով երկարաձգելու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, որոշումը կայացվել է Սենատի քվեարկության արդյունքում: Դեկտեմբերի 14-ին օրինագիծն ստացել էր Ազգային ժողովի (խորհդարանի ստորին պալատ) աջակցությունը: Օրինագծի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև 2017-ի հուլիսի 15-ը:
Որոշումն ընդունվել է սենատորների 306 կողմ և 28 դեմ ձայներով: Արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայում սահմանվել էր 2015-ի նոյեմբերի 13-ին մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երկարաձգվում է արդեն 5-րդ անգամ:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



