Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր սիրավեպ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վերջին շրջանում շատ են տեղեկությունները իսրայելաադրբեջանական մերձեցման վերաբերյալ։ Ուշագրավ էր հատկապես Իսրայելի հատուկ ծառայության՝ Մոսադի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ հետայսու Իսրայելը և Ադրբեջանը կհամագործակցեն նաև ազգային անվտանգության հարցերում։ Այս ֆոնին, այլևս պատահականությանը կամ ձևական այցին չենք կարող վերագրել Իսրայելի վարչապետի ուղևորությունը Ադրբեջան։ Բենյամին Նեթանյահուին ուղեկցեցին մոտ երեք տասնյակ պաշտոնյաներ, իսկ այցը կազմակերպվեց ամենաբարձր մակարդակով։ Նրան ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը նոր չէ։ Մենք այն մեր մաշկի վրա զգացել ենք հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ ուղղակիորեն գործարկվեցին իսրայելական արտադրության անօդաչու սարքերը։ Իսկ ռազմական համագործակցություն մինչ այդ էլ կար, պարզապես, ի տարբերություն Ռուսաստանի պարագայի, մենք տեղյակ չենք, թե Ադրբեջանն Իսրայելից ինչ քանակի և ինչ տեսակի զինտեխնիկա է գնում։
 
 
Այս մերձեցումը կարող է ունենալ մի քանի պատճառ, որոնցից թերևս առաջինը Իսրայելի տարածաշրջանային գործոն լինելու հանգամանքն է։ Այն նաև համարվում է ԱՄՆ բանբերը Մերձավոր Արևելքում, և հավանական է, որ այս միջոցով, այդ երկիրը փորձում է անուղղակիորեն ազդել Ադրբեջանի վրա։ Պետք չէ բացառել նաև հենց հրեաների ազգային շահը։ Սա կարող է լինել նաև հակակշիռ քայլ հայ–պարսկական մերձեցմանը։ Ինչպես հայտնի է, տարածաշրջանում, բացի արաբական երկրներից, Իսրայելի ոխերիմ հակառակորդ է համարվում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս թնջուկում, հատկապես, եթե հաշվի ենք առնում հայ–իրանական բարիդրացիական հարաբերությունները, իսկ ադրբեջանաիրանական հարաբերություններում ընդհակառակը՝ կա սառը լարվածություն, հատկապես Հյուսիսային Իրանի էթնիկ կազմի հետ կապված, ապա պատահական չէ, որ Իսրայելը կփորձի շահել այս ամենից։ Այսինքն, տարածաշրջանում նա ուղղակիորեն հակակշռում է ադրբեջանական գործոնն իրանականին։ Իհարկե, ենթատեքստում այն ուղղված կլինի նաև մեր դեմ։ Սակայն կա մի պարագա ևս, որը չենք կարող հաշվի չառնել և որտեղ մենք բավականին մեղավոր ենք։ Դա թուրք–իսրայելյան լարված հարաբերություններն են։ Մեկ անգամ չէ, որ թուրքական կողմը լարված ու սպառնալիք պարունակող հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին։ Դա հատկապես դրսևորվում է այն ժամանակ, երբ Թուրքիան հերթական անգամ որոշում է ստանձնել իսլամական աշխարհի առաջնորդի դերը։ Այդ հայտարարությունները երբեմն իրենց մեջ կրում են պատերազմի ուղղակի սպառնալիքի բնույթ։ Իսրայելական պատասխանը չի ուշանում և գրեթե նույնաբովանդակ է։ Ասել կուզե, թուրք–իսրայելյան հարաբերությունները հիմա ամենաջերմ մակարդակում չեն և բնական կլիներ, որ տարածաշրջանային այս հակասություններից մենք կարողանայինք օգտվել և հակազդող գործոնները ծառայեցնել ի շահ մեր պետականության։ Սակայն դրանցից օգտվելու համար պետք է ունենանք լուրջ դիվանագիտական կորպուս և արտաքին քաղաքականություն, որն այս պահին, ցավոք սրտի, չունենք։ Թե ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Ադրբեջան–Իսրայել այս նոր սիրավեպը, ցույց կտա ժամանակը։ Բայց հարկ է, շատ արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում և հակազդել այս գործընթացին։
 
Վահրամ Թոքմաջյան
 
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին