ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի գործարքի ձախողման դեպքում Թուրքիան գործի կդնի պահուստային ծրագրերը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան պահուստային ծրագրերի կդիմի, եթե Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմով ճանապարհորդելու մասին գործարքը ձախողվի: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն այս մեկնաբանությամբ հանդես է եկել Սլովենիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում` առանց մանրամասնելու:
ԵՄ-ն և Թուրքիան գործարք էին կնքել Թուրքիայում ներգաղթյալների տեղաբաշխման վերաբերյալ, ինչը զգալիորեն պետք է թեթևացներ Սիրիայից եկող ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ և որի դիմաց ԵՄ-ն խոստացել էր ազատականացնել մուտքի արտոնագիրը թուրք քաղաքացիների համար:
ԵՄ-ն հետաձգում է գործարքի իրականացումը` մտահոգություն հայտնելով Թուրքիայում հակաահաբեկչական խիստ օրենքների ընդունման առնչությամբ: Թուրքիան էլ իր հերթին պնդում է, որ պահպանելու է այդ օրենքները` պայմանավորված բազմաթիվ ահաբեկչական սպառնալիքներով:



