Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է ԱԴ ռեժիմը երկրում մինչեւ 2017-ի հուլիսի 15-ը երկարացնելու որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի խորհրդարանը հաստատել է ԱԴ ռեժիմը երկրում մինչեւ 2017-ի հուլիսի 15-ը երկարացնելու որոշումը, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։
Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներից 288-ը կողմ է քվեարկել այդ որոշմանը, դեմ է քվեարկել ընդամենը 32 պատգամավոր։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է ահաբեկչությունների պահպանվող սպառնալիքի կապակցությամբ երկարացնել երկրում արտակարգ դրության ռեժիմը։
Ֆրանսիայում արտակարգ դրություն էր սահմանվել նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկով ու կառավարության որոշումով անցած տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո։
2015-ի նոյեմբերի 13-ին երեք համակարգված ահաբեկչական խմբեր մի շարք հարձակումներ էին իրականացրել Փարիզում ու Սեն Դենի արվարձանում։ Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 130, տուժել ավելի քան 350 մարդ։



