Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


8 տարում մոտ 100 անգամ ավելացել է «Թեժ գծին» դիմողների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության «Թեժ գիծ» ծառայությունը պաշտոնապես գործում է 2008թ. հոկտեմբերի 14–ից և 2009 թ. նոյեմբեր ամսին, այսինքն` մոտ մեկ տարի անց ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության «Թեժ գծով» ստացվել է 210 բողոք և առաջարկություն:
Յոթամյա վաղեմություն ունեցող բողոքների հիմնական մասը վերաբերել է պարգևավճարների տրամադրման նոր կարգին, պայմաններին, ժամկետներին, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաներից օգտվելու ժամանակ առաջացած հերթերին, նոյեմբերի վիճակահանության շահող թվերին և շահումների տրամադրման կարգին, ինչպես նաև վիճակահանությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի:

Բողոքների մի մասն էլ առնչվել է «Հսկիչ–դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման փաստերին: Մի ստվար խմբի հարցեր էլ վերաբերել է հարկային օրենսդրությանը: 

«Թեժ գիծ» ծառայության պաշտոնապես գործելուց ութ տարի անց՝ 2015 թ.–ի միայն նոյեմբեր ամսին արդեն նույն ճանապարհով ստացված բողոքներն ու առաջարկությունները մոտ 55 անգամ աճել են հասնելով 11 532–ի: 

2016 թ.–ի նոյեմբեր ամսին ստացված բողոքների ու առաջարկությունների պատկերը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում ստացված ահազանգերը գրեթե կրկնապատկվել են: 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Past.am-ին տրամադրած տեղեկության համաձայն 2016 թ. նոյեմբեր ամսին ստացվել է 21796 զանգ: 

Ստացված զանգերից 17411–ը վերաբերել են հարկային, իսկ 4359–ը` մաքսային օրենսդրությանը: Բացի այդ, ՊԵԿ «Թեժ գծով» ստացվել է նաև 26 բողոք, բայց թե ինչին են դրանք վերաբերել, ՊԵԿ լրատվականը չի մեկնաբանել: 

Փաստորեն, ստացվում է, որ համակարգը ներդնելուց հետո մոտ 100 անգամ ավելացել է «Թեժ գծին» դիմողների թիվը: Անշուշտ դժվար է ասել, թե այն որքանով է օգնում համակարգի առողջացմանը կամ կեղծիքների բացահայտմանը, բայց ընդգծենք, որ քիչ չեն դեպքերը, երբ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում բողոքը տեղ հասցնել, ինչը խոսում է այն մասին, որ այս համակարգի առողջացման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:

Արմինե Գրիգորյան

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ