Հարավային Սուդանում առնվազն 85 մարդ Է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Սուդանում առնվազն 85 մարդ Է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ճշտված տվյալները հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ըստ նրա տեղեկությունների, միջադեպը տեղի Է ունեցել երկրի մայրաքաղաք Ջուբայում, վիրավորվել Է շուրջ 50 մարդ: Ավտոմեքենան դուրս Է ընկել ճանապարհից, ինչից հետո այն շրջվել Է: Տեղի բնակիչներն սկսել են ճեղքեր բացել ցիստեռնում, որպեսզի դուրս մղեն վառելիքը, ինչը պայթյունի Է հանգեցրել:
Ինչպես իր հերթին հայտարարել Է հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աթենի Վեկ Աթեքին, տեղի իշխանությունները հաստատել են 85 մարդու զոհվելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



