Թիվ 65 երթուղայինում կանացի դրամապանակ էր գողացել ու թաքցրել գոտկատեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով:
Լեւոն Ա.-ն հայտնել է, որ թիվ 65 միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղեւորուհիներից մեկի դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 30-ամյա Մարինա Մ.-ից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



