Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2016-ի աղմկահարույց բաժանումները. հայտնիներից ովքեր և ինչու բաժանվեցին սիրելիներից

ՖՈՏՈ

2016 թվականին հայկական շոու բիզնեսում շատ էին աստղային բաժանումները, որոնք լայն քննարկումների առիթ դարձան: Հայնիները սկսել են ավելի հե՞շտ գնալ բաժանման, թե՞ հիմա անկեղծորեն հաստատում են բաժանումների մասին լուրերը, դժվար է ասել, փաստն այն է, որ այս տարի շոու բիզնեսում բաժանումները շատ էին:

 

Սոֆյա և Նարեկ 

 

Սոֆյա Պողոսյանի ամուսնալուծության մասին լուրերը միայն վերջերս տարածվեցին: Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ դերասանուհին չի պատմել երկրպագուներին, միայն նշել է, որ արդեն 6 ամիս է, ինչ ամուսնալուծված է:

 

Սոֆյան և նախկին ամուսինը՝ Նարեկ Գևորգյանը, ամուսնալուծվել են 6 տարվա համատեղ կյանքից հետո:

 

 

Հովո և Մերի

 

Հովհաննես Ազոյանի և Մերի Մարտիրոսյանի ընտանեկան անախորժությունների  մասին երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ էին շրջանառվում: Սեպտեմբերին Հովհաննեսը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որով հաստատել էր, որ ինքն ու Մերին երկարատև համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: «Մերի, իմ միակ սեր, կյանքիս ընկեր… Իրար հետ անցել ենք մեր երկրի՝ ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը… և դու եղել ես ինձ թիկունք… Ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում… ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին…. Կորցնելով քեզ՝ կորցնում եմ անցածս տարիները՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ…. »,- մասնավորապես գրել էր նա ու նշել, որ ափսոսում է, քանի որ ամուսնալուծության համար ինքն էր մեղավոր:

 

Հովոն և Մերին 2 դուստր ունեն:

 

azoyan

 

 Սիլվա և Դավիթ

 

Այս տարի հայտնի դարձավ, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը նշանը հետ է տվել և բաժանվել պրոսդյուսեր Դավիթ Ազարյանից: Երգչուհին չցանկացավ բարձրաձայնել պատճառների մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիլվան երկրորդ անգամ է նշանվել:

 

 

Տաթև և Կարեն 

 

Դերասանուհի Տաթև Սարգսյանը ևս նշանված էր: Տարեսկզբին սպասվում էր նրա և ընտրյալի՝ Կարենի հարսանիքը, սակայն սերիալային դերասանուհին բաժանվեց սիրելիից:

 

 

Կարեն և Աննա 

 

Այս տարի հայտնի դարձավ, որ ամուսնալուծվել է նաև «Վիտամինցի» Չարենցը: Նրա նախկին կինը՝ Աննան, հարցազրույցներից մեկում նշել էր, որ Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ իրական կյանքում: Աննայի խոսքով՝ ինքն է ամուսնալուծվել Կարենից, քանի որ վերջինը  ստախոս,  խաղամոլ և շահամոլ էր:

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չարենցը երկրորդ անգամ է ամուսնացել: Նրա երկրորդ կինը երգչուհի Ալյա Սեդրակյանն է:

 

 

Հովհաննես և Մառա 

 

Այս տարի հայտնի դարձավ, որ մեկ տարվա համետեղ կյանքից հետո ամուսնալուծվել է նաև դերասան Հովհաննես Դավթյանը: Նրա կինը Մառա Սարուխանյանն էր, ում Հովհաննեսը ամուսնության անակնկալ առաջարկ էր արել իր 30-ամյակի օրը:

 

 

Գոհար և Գևորգ

 

Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նախորդ տարի նշանվել էր: Այս տարի գարնանը Գոհարը հայտարարեց, որ բաժանվել է սիրելիից: Ամիսներ անց Գոհարը նոր կողակից ուներ, ում հետ ամուսնացավ այս տարվա նոյեմբերին:

 

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին