Թուրքիայում յոթ ակադեմիկոս է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում շարունակվում են ակադեմիկոսների և պրոֆեսորների ձերբակալությունները և կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջ անակում որոշում է կայացվել «Յըլդըզ» տեխնիկական համալսարանից ձերբակալված 22 անձանցից 7-ին կալանավորելու մասին:
Կալանավորված 7 ակադեմիկոսներից 5-ը պրոֆեսորներ են: Նրանք մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու» մեջ:
Դատախազությունը մյուս 17 կասկածյալներին պայմանական ազատ է արձակել:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



