Ժիրինովսկին գլխավորել Է ռուսաստանցիների վստահության հակառեյտինգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դարձել Է ռուսաստանցիների վստահության հակառեյտինգի առաջատարը. հարցվածների 21 տոկոսը քաղաքական գործչին չեն վստահել պետական կարեւոր հարցերի լուծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հասարակական կարծիք ի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումների տվյալները:
«Հակառեյտինգի առաջատար Է մնում Վլադիմիր Ժիրինովսկին՝ 21,0 տոկոս»,- նշվում Է հետազոտության մեջ:
Արդյունքների համաձայն՝ հակառեյտինգի երկրորդ տեղն զբաղեցրել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (11,3 տոկոս), երրորդը՝ ՌԴ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը (9,5 տոկոս), չորրորդը՝ «Արդար Ռուսաստան»-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը (3,6 տոկոս):
Հարցումը դեկտեմբերի 10-11-ին անցկացվել Է ՌԴ-ի 130 բնակավայրերում, դրան մասնակցել Է 1,6 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



