Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շեշտադրվել Է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերն արծարծել են ռուս-թուրքական համագործակցության հարցերը, ներառյալ Էներգետիկայի ոլորտը:
Ինչպես հայտնել Է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրների, կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ Է իրականացնել Հալեպում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ընդգծել են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչներին ու զինյալներին տարհանելու կարեւորությունը: Ընդ որում Էրդողանը պատրաստակամություն Է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին եւ նրանց ապահովել ժամանակավոր կացարանով:



