Ինչ պատահեց, երբ «Բուգատտիից» 50% զեղչով գոտի գնեցի
ՖՈՏՈԸնկերնե’ր,
Մոտ երկու ամիս առաջ «Բուգատտի» գերմանական հագուստի և կոշիկի խանութ-սրահից (ՀՀ, Երևան, Մարշալ Բաղրամյան 58) 50% զեղչով գնեցի այս գոտին: Զեղչված գոտու համար վճարեցի 19.000 ՀՀ դրամ: Գնելիս ինձ հավաստիացրին, որ այն կաշվից է: Մեկ ամիս էլ չանցած` գոտին այս տեքսն ընդունեց: Օրեր առաջ գնացի խանութ-սրահ, ցույց տվեցի աշխատակցուհուն, նա էլ նույն պահին տարավ և ցույց տվեց տնօրենին, ապա վերադարձավ և ասաց, որ տնօրենն ինձ ոչնչով չի կարող օգնել: Իրականում ես օգնության կարիք չունեմ, պարզապես ինձ համար վիրավորական է խաբված լինելը: Անշուշտ, քաղաքակիրթ Եվրոպայում (որտեղ արտադրվում է «Բուգատտի»-ն) այսպես չէին վարվի:
Առհասարակ, ես կյանքում կիրառում եմ հայտնի ասույթը` «Ես այնքան հարուստ չեմ, որ էժան ապրանք գնեմ»: Ես կշարունակեմ այն կիրառել իմ կյանքում` արդեն առանց «Բուգատտի» երևանյան խանութ-սրահ այցելելու:
Առհասարակ, ես կյանքում կիրառում եմ հայտնի ասույթը` «Ես այնքան հարուստ չեմ, որ էժան ապրանք գնեմ»: Ես կշարունակեմ այն կիրառել իմ կյանքում` արդեն առանց «Բուգատտի» երևանյան խանութ-սրահ այցելելու:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1384551348245016&set=a.364002966966531.92534.10000070493789
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



