ՌԴ կառավարությունը Պուտինին կուղարկի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման առաջարկություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապտասխան փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 13-ին և հրապարակվել իրավական տեղեկատվության պորտալում:
Փաստաթղթի նախագիծը հավանության էր արժանացել նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Դեկտեմբերի սկզբին Պուտինը Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ Մաքսային օրեսգիրքը նախատեսվում է հաստատել դեկտեմբրի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



