Ավստրիան կասկածում Է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն իրատեսական գաղափար Է. կանցլեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիան թերահավատությամբ Է նայում այն բանին, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելն իրատեսական գաղափար Է: Այդ մասին հայտարարել Է երկրի կանցլեր Կրիստիան Կեռնը:
«Մենք թերահավատորենք ենք տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գաղափարի իրատեսական լինելու հարցում: Դա տարբեր պատճառներ ունի՝ կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ: Անցած ամիսների ընթացքում մենք դարձանք իրադրության անմխիթար զարգացման ականատեսները»,-ասել Է Կեռնը երկրի նախագահ ընտրված Ալեքսանդր վան դեր Բելենի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հիմքեր չկան: Ընդ որում՝ Կեռնը նշել Է, որ Թուրքիան Ավստրիայի համար կարեւոր գործընկեր Է մնում անվտանգության, տնտեսության ոլորտներում եւ միգրացիայի հարցում:
Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում տեղի Է ունեցել ԵՄ-ի խորհրդի նիստը: Դրա արդյունքների վերաբերյալ ԵՄ-ն նախագահող Սլովակիայի հայտարարության մեջ ասվում Է, որ Եվրամիությունը ստեղծված հանգամանքներում չի պլանավորում բանակցային դոսիեի նոր գլուխներ բացել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



