Երևան, 22.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզվում է Իրանի ներքին տնտեսական լարվածությունը կապ չունի Թրամփի ընտրվելու հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պարզվում է, որ շրջանառվող տեսակետները, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ավելի կսրվեն ԱՄՆ–Իրան հարաբերությունները, որն էլ իր հերթին կանդրադառնա Իրանի ներքին տնտեսական իրավիճակի վրա, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ չի ստանձնել երկրի կառավարման ղեկը և դեռևս վաղ է կանխատեսելը, թե դրանք ապագայում ինչ հունով կընթանան: Ինչ վերաբերում է վերջերս Բարաք Օբամայի կողմից Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները երկարաձգելու մասին նոր հրամանագրի ստորագրմանը, ապա դրանք ավելի խորը արմատներ ունեն, որոնք դեռ երկար ժամանակ կշարունակվեն:
 
Իրանագետի տեղեկացմամբ՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ–ի սահմանած պատժամիջոցները եղել են ոչ միայն միջուկային ծրագրի շրջանակներում, այլև՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կանանց նկատմամբ խտրականությունների և այլ հարցերի շուրջ: Դրանից բացի, Իրանի հանդեպ եղել և շարունակում են գործել նաև առանձին Միացյալ Նահանգների կողմից իրականացվող պատժամիջոցներ, որոնք արդեն 30 տարվա պատմություն ունեն և ամեն տարի վերաթարմացվում են:
 
«ԱՄՆ–ը ամեն տարի Իրանի հանդեպ իրականացվող պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնում է: Ինչ վերաբերում է Դոնալթ Թրամփի ընտրվելու պատճառով Իրանում տնտեսական լարվածության մեծացմանը, ապա նա դեռևս չի ստանձնել նախագահի լիազորությունները և Իրանի ներկայիս տնտեսական լարվածությունը պետք չէ կապել դրա հետ»,– ասաց իրանագետը:
 
 
Գ. Իսկանդարյանի կարծիքով՝ Իրանի ներկա տնտեսական լարվածությունն ավելի շատ պայմանավորված է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, քանի որ Իրանի նախագահն իր հայտարարությունների միայն մի մասն է կարողացել իրականացնել: Մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը Իրանի նախագահը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու և պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում տնտեսական զարթոնք ապահովելու համար: Իրանագետի խոսքով, սակայն, Իրանի ղեկավարն իր խոստումների առաջին մասն է միայն իրականացրել և միջուկային ոլորտին վերաբերող պատժամիջոցները հանելու արդյունքում երկրի բյուջե մուտք գործած գումարները ոչ թե ուղղել է երկրի տնտեսության կայունացմանը, այլ օգտագործել է այլ նպատակներով:
 
«Գումարները ծախսվել են իրենց համար այլ կարևոր հարցերի վրա: Դիցուք՝ Սիրիայում որոշակի հարցեր լուծելու և Բաշար ալ Ասադի իշխանությունն ամրապնդելու վրա և գումարների մեծ մասն այստեղ ծախսելով, երկրի տնտեսությունը կրկին մնացել է խոցելիության մակարդակում»,– ասաց իրանագետը:
 
 
Դրանից էլ ծնվել է Իրանի ժողովրդի ներկայիս դժգոհությունը գործող կառավության նկատմամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ– Իրան հարաբերությունների մեղմմանը, ապա իրանագետի տեղեկացմամբ, Ռոհանին Թրամփի ընտրվելուց հետո հայտարարել է, որ ով էլ ընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, այն որևէ կերպ չէր փոխի ԱՄՆ–Իրան հարաբերությունների ընթացքը:
 
«Իրանն ուշի–ուշով հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին: Եվ երբ Թրամփը ստանձնի լիազորությունները և այդ ժամանակ Իրանի դեմ որևէ հայտարարություն կամ գործողություն իրականացնի, ապա Իրանի կողմից շատ արագ և սուր արձագանքը չի ուշանա: Իրանն այն երկիրը չէ, որ որևէ բան հանդուրժի, բայց մինչ լիազորությունների ստանձնումը Թրամփի հայտարարություններին արձագանքելը մի փոքր ճիշտ չի լինի»,– ասաց Գ. Իսկանդարյանը:
 
Արմինե Գրիգորյան
Փետրվարի 24-ին գազ չի լինելու ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Իրանի վրա հարձակումը կարող է վերածվել երկարատև հակամարտության. NYT Մոտ 90 երկիր ստորագրել է ԱԲ ազդեցության մասին հռչակագիրը Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով. զգուշացում Աշխարհում վտանգված է ավելի քան 3,000 լեզու․ որտեղ են դրանք կենտրոնացած Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 22-ից-26-ը Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն «Ինտեր»-ը հաղթեց «Լեչչե»-ին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը Քահանան փետրվարի 23-ի խնջույքները անվանել է անտեղի The Guardian-ը կոչ է արել «կամավորների կոալիցիային» զորք մտցնել Կիև և այլ քաղաքներ Շենգավիթում բախվել են ավտոմեքենաներ․ 4 վիրավորից մեկն անչափահաս է Սարգիս Մանուկյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման Ո՞վ է Սևանում սպանված երիտասարդը. մանրամասներ Մեծ Պահք. Փետրվարի 22-ին՝ Արտաքսման կիրակի Թաիլանդում կենդանաբանական այգում մի քանի շաբաթվա ընթացքում անկել է ավելի քան 70 վագր Դանակահարություն` Սևանում. 1 հոգի մահացել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք)Ալիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Հորդանանը քննադատել է գրեթե ողջ Մերձավոր Արեւելքի հանդեպ Իսրայելի իրավունքի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել Ճապոնացի գիտնականները հրաժարվել են Դաունի համախտանիշի հետ կապված քրոմոսոմի հեռացման մեթոդից Փարիզի քաղաքապետը Կիեւին գեներատորներ է նվիրաբերել Էփշտեյնի ստվերը հասավ նաև «Ֆերգիին»․ Արքայազն Էնդրյուի նախկին կինը հայտնվել է սկանդալի կենտրոնում Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի Կարպովկայի վերահսկողության մասին Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում. Արագածոտնի թեմ Չենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ Մխիթարյան Փետրվարի 22-ին և 23-ին եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարված Մոսկվայում Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Քանի՞ տուգանային միավոր է տրվում վարորդին և ինչպե՞ս են դրանք հանվում ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով Կուբան կանգնած է աղետալի հումանիտար ճգնաժամի առջև Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Բայկալում սուզված մեքենայից դուրս են բերվել ութ զոհերի մարմինները Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԶելենսկին Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և «ստվերային նավատորմի» հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել Ինչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.