ՀՀ ԳԱԱ-ն ակտիվացնում է համագործակցությունը Վրաստանի գիտնականների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Վրաստանի գիտահետազոտական կազմակերպությունների միջև համագործակցության ակտիվացման հարցը: Նախանշվեցին այն գիտական ոլո րտները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար՝ ֆիզիկա, աստղաֆիզիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն, արևելագիտություն: Հատուկ ուշադրություն դարձվեց եվրոպական գիտական ծրագրերին համատեղ մասնակցության վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց մոտ ժամանակներս կազմակերպել ՀՀ ԳԱԱ-ի և Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությունների հանդիպումը՝ քննարկելու գիտական համագործակցության մանրամասները:



