Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ անձամբ Էր սպանում հանցագործներին Դավաոյի փողոցներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել Է, որ, լինելով Դավաոյի քաղաքագլուխ՝ անձամբ Էր սպանում ենթադրյալ հանցագործներին՝ ոստիկանության աշխատակիցներին այն բանի օրինակ տալու նպատակով, որ քրեական տարրերի հետ անհրաժեշտ Է դատաստան տեսնել խստորեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով գործարար շրջանների ներկայացուցիչների առջեւ:
«Դավաոյում ես դա անձամբ Էի անում, պարզապես որպեսզի ոստիկաններին ցույց տամ, որ եթե ես կարող եմ դա անել, ինչու դա չեն կարող անել իրենք»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը:
71-ամյա Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայի վարչակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է այս տարվա հունիսի 30-ին: Ավելի վաղ նա յոթ ժամկետ անընդմեջ զբաղեցրել Է Դավաոյի քաղաքագլխի պաշտոնը, որը գտնվում Է Մինդանաո հարավային կղզում եւ բնակեցված Է առավելապես մուսուլմաններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



