Արտաշատում` «Մեկ պատուհանի» սկզբունքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատի նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում համայնքապետարանում ներդրվել է «Մեկ պատուհան» սկզբունքը:
Հարմարեցված գրասենյակը միտված է հեշտացնել քաղաքացիների կյանքը:
Քաղաքացին այլևս ստիպված չի լինի մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ քաղաքացիների սպասարկումը կատարվելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով:



