Արտաշատը լուսավորվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Արտաշատ քաղաքում ղեկավարի փոփոխությունից հետո համայնքային ենթակառուցվածքներում տարօրինակ աշխուժություն է նկատվում: Շենքերի տանիքների վերանորոգմանն ու փողոցների ասֆալտապատմանը զուգահեռ սկսել են լուծում ստանալ քաղաքի փողոցների և բազմաբնակարան շենքերի լուսավորության հարցը:
Արտաշատում քաղաքապետ Արգամ Աբրահամյանւ որոշմամբ շենքերին ու փողոցներին զուգահեռ օրերս արդեն հիմնովին վերանորոգվել է և լուսային նոր համակարգ է տեղադրվել կենտրոնական հրապարակում գտնվող ավտոկայանում:



