Ավստրիան կարգելափակի ԵՄ-ի որոշումը, եթե Թուքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չկասեցվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիան մտադիր Է արգելափակել ԵՄ-ի խորհրդի որոշումը, եթե դեկտեմբերի 13-ին չհաջողվի համաձայնության գալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցման շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կո ւրցը ԵՄ-ի խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով երկրորդ նիստից առաջ:
«Եվրոպայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել Է այն բանի օգտին, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվեն: Ես այժմ չեմ կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա, բայց մեր (Ավստրիայի) դիրքորոշումը հստակ որոշված Է. եթե չհաջողվի պայմանավորվել, ապա մենք չենք համաձայնի եւ կարգելափակենք Խորհրդի որոշումը»,- ասել Է Ավստրիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
«Ես ներկայացնում եմ Ավստրիայի դիրքորոշումը, եւ այն նույնական Է մյուս երկրների կարծիքներին: Մենք այստեղ մենակ չենք»,- հավելել Է Կուրցը: «Մենք կփորձենք ընդհանուր դիրքորոշում մշակել, բայց այն չպետք Է հակասի Եվրոպայի խորհրդարանին կամ կտրված լինի բուն Թուրքիայի իրականությունից»,- նշել Է նա:
Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջը Անկարայի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները դադարեցնելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



