Մեքենավարների գործադուլը կազմալուծել է երկաթուղային հաղորդակցությունն Անգլիայի հարավում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSouthern Railways բրիտանական երկաթուղու մեքենավարները դեկտեմբերի 13-ին 48-ժամյա գործադուլ են սկսել, որը կաթվածահար Է արել երկաթուղային հաղորդակցությունը եւ երկրի հարավի հազարավոր մարդկանց զրկել սովորական ուղեւորությունների հնարավորությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես&raqu o;-ը, հայտնել Է The Associated Press գործակալությունը:
Գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել ավելի քան 2 հազար երկաթուղային չվերթեր:
Գործադուլն սկսվել Է այն բանի շուրջ երկարատեւ վեճերից հետո, թե ով պետք Է պատասխանատվություն կրի վագոնների դռները փակելու համար՝ մեքենավարները, թե ուղեկցորդները:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը ստեղծված իրադրության համար մեղադրել Է արհմիություններին եւ հորդորել Է նրանց բանակցություններ սկսել: Ժամանակին արհմիությունները երկրի կառավարությանը մեղադրել Էին այն բանում, որ նա երկաթուղայիններին հնարավորություն չի ընձեռել հարկ եղած ձեւով լուծելու այդ վեճը, որն անվտանգության հարց Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



