Թրամփը որոշել Է ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակել Exxon Mobil-ի ղեկավար Ռեքս Թիլլերսոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը որոշել Է երկրի պետքարտուղար նշանակել Exxon Mobil նավթընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռեքս Թիլլերսոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Նրա տվյալներով՝ տեղեկատվությունը հաստատել Է Թրամփի անումային թիմը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ այդ նշանակումը կարող Է դիմակայություն առաջ բերել Սենատում, որտեղ Հանրապետական կուսակցության երեք ներկայացուցիչներ եւ մի քանի դեմոկրատներ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թիլլերսոնի սերտ կապերի առնչությամբ:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, Թիլլերսոնը, որն, ինչպես սպասվում Է, մարտին կենսաթոշակի կանցնի 65 տարին լրանալու կապակցությամբ, արդեն ընդունել Է Թրամփի առաջարկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



