Bang & Olufsen-ն անջատվող լարով ականջակալներ Է թողարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴանիայի Bang & Olufsen ֆիրման ներկայացրել Է BeoPlay H9 անհաղորդալար ականջակալները: Կառավարումն իրականացվում Է սենսորային վահանակի միջոցով, որը գտնվում Է կորպուսում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:
Արտադրողների խոսքով՝ ականջակալներն առանց լրալիցքավորման ավտոմատ ռեժիմով կարող են աշխատել մինչեւ 14 ժամ: Այն դեպքում, երբ լիցքավորումը լիովին սպառվում Է, գաջեթից կարելի Է օգտվել սովորական աուդիոլարի միջոցով: Ականջակալները հանդերձված են ակտիվ աղմուկաճնշման համակարգով: Գաջեթը մատչելի Է երկու գույնով. մոխրագույն եւ սեւ, գինը 499 դոլար Է:
Bang & Olufsen-ը դանիական ընկերություն Է, որը մասնագիտացած Է թանկարժեքի լսա- եւ տեսահամակարգերի եւ Hi-End դասի հեռախոսների արտադրության բնագավառում: Կենտրոնակայանը գտնվում Է Ստրուերում:
2000 թվականից ընկերությունը ձայնային համակարգեր Է մատակարարում Audi, Aston Martin, Mercedes-Benz եւ BMW ավտոմեքենաների համար:



