Իրանի նախագահը կայցելի Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել Է Մոսկվա այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
«Պուտինը Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում Ռոուհանիին հրավիրվել Էր այցելել Մոսկվա, Ռոուհանին ընդունել Է այդ հրավերը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները պետք Է համաձայնեցնեն այդ ուղեւորության ամսաթիվը»,- նշել Է Վաեզին՝ ամփոփելով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի Թեհրանում կայացած նիստի արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



