Արքայազն Հարրին Մեգան Մարքլին խոստացել Է տուն գնել Լոս Անջելեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, որը հանդիպում Է ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, պատրաստվում Է անշարժ գույք ձեռք բերել ԱՄՆ-ում: Արքայական ընտանիքի 32-ամյա անդամն արդեն հարմար տուն Է գտել. դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի առանձնատունը Լոս Անջելեսի Փասիֆիք Փալիսեյդսի շրջանում, որը գնահատված Է 27 միլիոն դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է · «Արմենպրես»-ը, գրել Է Woman's Day-ը:
Հրատարակության տվյալներով՝ արքայազն Հարրին Մեգան Մարքլին խոստացել Է տուն գնել դերասանուհու հայրենի Լոս Անջելեսում, որպեսզի իրենք կարողանան միասին ապրել ԱՄՆ իր այցելությունների ընթացքում:
Զույգին մոտ կանգնած մի աղբյուր Woman's Day-ին պատմել Է, որ Հարրին ընտրություն Է կատարել հօգուտ Ռիզ Ուիզերսփունի՝ հուլիվուդյան դերասանուհու եւ պրոդյուսերի առանձնատան, դերասանուհի, որը հռչակ Է ձեռք բերել Էլլ Վուդսի դերով «Օրենքով շիկահեր աղջիկը» կատակերգությունում: Մենատան արժեքը կազմում Է 27 միլիոն դոլար:
Տան համար ավանդ կարող Է մուծվել մոտ օրերս, ճշտել Է հրատարակությունը:



