Rolex-ը գերճշգրիտ ժամանակաչափ Է ստեղծել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեյցաիայի Rolex ժամացույցի ընկերությունը ներկայացրել Է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ժամացույցն անցել Է բազմաթիվ ստուգումներ, որոնցից հետո դրան շնորհվել Է գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ:
Մոդելը ներկայացված Է երկու տարբերակով. սպիտակ ոսկուց 34 եւ 39 միլիմետր տրամագծով կորպուսով եւ հնգաշար ապարանջանով: Ժամացույցի զարդարանքի համար պահանջվել Է 1,5 հազար ադամանդ: Oyster Perpetual-ի վրա տեղադրված Է շափյուղյա ապակի՝ պաշտպանված քերծվածքների գոյացումից:
Rolex-ը Շվեյցարիայի լյուքս դասի ժամացույցներ արտադրող Է: Ընկերությունը հիմնվել Է 1905 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



